Wednesday, March 02, 2011

Իրանում գազի նոր սակագները խուճապի են մատնել ժողովրդին


Իրանական Tabnak լրատվական կայքը հաղորդում է, որ գազի նոր սահմանված սակագները խուճապի են մատնել քաղաքացիներին: Կայքի հաղորդմամբ, վերջին ամսվա ընթացքում ժողովրդին մատակարարված գազի գինը 5-10 անգամ ավելի թանկ է, քան նախորդ ամիսներինը:

Ըստ կայքի՝ այն բնակարանը, որը գազի համար ամսական վճարում էր 4-5 դոլարին համարժեք գումար, այս ամիս պիտի մուծի մոտ 100 դոլար:

Տնտեսագետների համոզմամբ, այս թանկացումները ուղղակի կապ ունեն վերջին ամիսներին Ահմադինեժադի կառավարության իրականացրած նախագծի հետ, որի արդյունքում Իրանի տնտեսական ոլորտից դուրս կհանվեն պետական սուբսիդավորումները:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», այդ նախագծի արդյունքում Իրանում բենզինի գինը 4-7 անգամ բարձրացել էր:

Հատկանշական է, որ Իրանի կառավարությունը տնտեսագետներին արգելել է քննարկել ու քննադատել կառավարության հիշյալ նախագիծը: Այդ իսկ պատճառվ էլ նախագիծը քննադատող առաջին տնտեսագետը՝ Ֆարիբորզ Ռայիսդանան, ձերբակալվեց անվտանգության ծառայությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը