Wednesday, March 02, 2011

Արաբական ապստամբության ալիքը պարտության մատնեց Իրանին և Ալ Ղաիդա»-ին

France Presse գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մարտի 1-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել է. «Արաբական երկրների ժողովրդավարական ապստամբությունը մեծ պարտության մատնեց Իրանին և «Ալ-Ղաիդա»-ին: Հիշյալ հեղափոխությունները ոչնչացրին «Ալ Ղաիդա»-ի այն քարոզչությունը, որի համաձայն, բռնություններից ազատվելու միակ միջոցը ծայրահեղական և ահաբեկչական գործողություններն են»:

Գեյթսը, անդրադառնալով Իրանի ներքաղաքական իրավիճակին, ավելացրել է. «Իրանի ուժային կառույցները ոչ մի նմանություն չունեն Թունիսի, Եգիպտոսի և անգամ Բահրեյնի բանակի հետ, նրանք դաժանաբար ոչնչացնում են իրենց սեփական ժողովուրդին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը