«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությունը հաղորդել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-ին Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո հայտարարել է.
«Միջազգային ուժերը Իրանի հանդեպ պետք է փուլային դիրքորոշում ունենան, և Իրանն էլ իր հերթին պարտավոր է դրական արձագանքել ՄԱԿ-ի ԱԽ-ի և ՄԱԳԱՏԵ-ի բանաձևերին: Իրանի դրական արձագանքի դեպքում մենք էլ պետք է մեղմացնենք Իրանի դեմ սահմանված շրջափակումները նրանց քաջալերելու նպատակով:
Իհարկե, Քեթրին Էշթոնի և Ալի Աքբար Սալեհիի հետ ունեցած հանդիպման ընթացքում մենք խոսել ենք բանակցությունների շուտափույթ վերսկսման մասին: Ստամբուլում անցկացված բանակցություններում պարզ դարձավ, որ ընդհանուր հայտարարի գալու համար մեզ պետք են ավելի հստակ դիրքորոշումները, որոնք լիովին կերաշխավորեն միջուկային զենքի տարածման կասեցումը:
Իրանցիները մեզ վստահեցնում են, թե պատրաստ են բանակցել բոլոր խնդիրների շուրջ, միայն մնում է առաջիկա բանակցությունների համար նախադրյալները ապահովենք»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment