Politico կայքը հաղորդում է, որ ԵՄ-ը Իրանի պետական և կառավարական 80 պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել:
Ըստ կայքի՝ ԵՄ որոշման համաձայն, հիշյալ պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, և նրանց բոլոր ունեցվածքը Եվրոպայում առգրավվելու է:
Հրապարակված ցուցակում կան Իրանի ՆԳ նախարարի, գիտության նախարարի, հետախուզության նախարարի, բարեկեցության նախարարի, դատախազության նախարարի, Թեհրանի նահանգապետի, դատական իշխանության նախագահի, Իրանի պահակազորի մի շարք հրամանատարների և «Բազիջ» աշխարհազորային կազմակերպության հրամանատարների անունները:
Հարկ է նշել, որ ԵՄ-ն վերոհիշյալ պաշտոնյաներին բոյկոտի է ենթարկել նախագահական վերջին ընտրություններից հետո ընտրությունների արդյունքի դեմ բողոքող հանրության դեմ իրականացված բռնությունների պատճառով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment