Thursday, March 03, 2011

«ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ տարի Իրանում թավշյա հեղաշրջում իրականացնել»

Իրանականա ISNA գործակալության փոխանցմամբ, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հետախուզական բաժնի ղեկավար Հուսյեն Թաեբը, Իրանի դատակազների համաժողովի ընթացքում անդրադառնալով Իրանի ներքաղաքական իրադարձություններին, հայտարարել է. 

«ԱՄՆ-ի ծրագիրը հաջորդ տարվա համար այն է, որ սկսելու են տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ տնտեսական սուբսիդավորումները նվազեցնել, որի արդյունքում մի հասարակական նոր ալիք կսկսվի, և ի վերջո մտադիր են ձմռանը թավշյա հեղաշրջում իրականացնել: Նրանք ցանկանում են թավշյա հեղաշրջման միջոցով Իրանում մի իշխանություն գործի գլուխ բերել, որ կծառայի իրենց նպատակներին: ԱՄՆ-ն անցյալ տարվա թավշյա հեղափոխության տապալումից հետո իր թիրախն է դարձրել Իրանի էթնիկ ցեղախմբերը, մասնավորապես հյուսիսարևմտյան ու հարավարևելյան շրջաններում»:

Հարկ է նշել, որ նմանօրինակ հայտարարությունները հնչել են Ջորջ Սորոսի հայտարարություններից հետո: Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը CNN հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ Իրանի իշխանությունը մինչև հաջորդ տարի այլևս չի լինելու: Նա անգամ պատրաստակամություն է հայտնել այդ խնդրի վրա խաղադրույք կատարել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը