Շվեդական The Swedish Wire լրատվական կայքը հաղորդում է, որ մարտի 2-ին Շվեդիայի ԱԳ նախարար Ֆրանկ Բելֆրակեն Շվեդիայում Իրանի դեսպան Ռասուլ Էսլամիին կանչել է ԱԳ նախարարություն:
Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Սվեն Քոլբերգն այդ մասին հայտարարել է. «Շվեդիայի ԱԳ նախարարությունը Իրանի դեսպանին է փոխանցել Շվեդիայի մտահոգությունները Իրանում ռեֆորմիստ առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիին ու Մեհդի Քարուբիին ձերբակալելու առնչությամբ: ԱԳ նախարարը բավարարված չէ Իրանի դեսպանի ներկայացրած պատասխաններից և հայտարարել է, որ Շվեդիան ուշադրությամբ հետևելու է Իրանի ներքին անցուդարձներին»:
Հարկ է նշել, որ արդեն բազմաթիվ երկրներ իրենց մտահոգությունն են հայտնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և Իրանի իշխանություններից պահանջել են վերջ դնել այլախոհներին հետապնդելու և ձերբակալելու գործողություններին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment