Ըստ իրանական Aty News կայքի՝ Ադրբեջանի Աստարա քաղաքի քաղաքացիները օրերս բողոքի համահավաք են կազմակերպել Աստարայի քաղաքապետարանի առջև, բողոքելով Իրանից ապրանք ներկրելու նոր սահմանված արգելքների դեմ:
Կայքի հաղորդմամբ, վերջին շրջանում Ադրբեջանի մաքսային ծառայությունները քաղաքացիներին արգելում եմ 10 կգ-ից ավելի բեռների ներկրումը: Aty News-ի մատուցմամբ, նախկինում այդ թիվը հասնում էր 50 կգ-ի:
Կայքի համաձայն, թեև Ադրբեջանի իշխանությունները վերջին տարիներին տնտեսական սերտ կապեր են հաստատել Իսրայելի հետ, բայց խուսափում են իրենց հարևան Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սահմանել:
Հարկ է ավելացնել, որ, ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», վերջին շրջանում, երբ իրանական կողմը վերացրել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը, օրական Ադրբեջանի մոտ 3500 քաղաքացիներ, Իրանի սահմանը հատելով, առևտուր են անում ու ներկրում իրենց երկիր: Այդ հոսքի աճը պայմանավորված է Ադրբեջանում գների խիստ աճով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment