Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մարտի 16-ին, երկրի նահանգային խորհուրդների հավաքի ընթացքում, մի շատ ուշագրավ հայտարարություն է կատարել, որը ընդամենը մի քանի ժամ հետո գրաքննության է ենթարկվել Իրանի լրատվական գործակալությունների կողմից:
Նախագահի ելույթին առաջինը անդրադարձել է իրանական Absar News լրատվական կայքը: Կայքի համաձայն, նա իր ելույթում ասել է. «Մի շարք ընկերներ ինձ մոտեցել ու իրենց մտահոգությունն են հայտնել ապագային մասին: Նրանք մտահոգված էին, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը: Ես նրանց ասացի՝ ապագան որոշված է, մտահոգ մի եղեք ու գնացեք աշխատեք:
Իսկ նրանք կրկին հարցրին, թե, ուրեմն, ո՞վ է լինելու հաջորդ նախագահը: Ես էլ պատասխանեցի, արդյոք կարծում եք Աստված չգիտի՞ հաջորդ նախագահի մասին, նա ինքն է ընտրելու և արդեն ընտրել է հաջորդ նախագահին: Այլևս անցել են այն ժամանակները, որ ժողովրդին այս թեքումով ու այն կուսակցությամբ մոլորեցնեն ու իշխեն»:
Հատկանշական է, որ քաղաքական փորձագետների համոզմամբ, նախագահական հաջորդ ընտրությունների համար Ահմադինեժադի գլխավոր թեկնածուն իր խնամի և գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիմ Մաշային է, որի ընտրաքարոզարշավները արդեն մեկնարկված են:
Իրանի առաջնորդ Խամենեիի կողմնակից պահպանողականները հայտարաում են, որ ապագայում Ահմադինեժադի կողմնակիցները «մեծ դավադրություններ» են իրականացնելու երկրում, և, նրանց համոզմամբ, ապագայի դավադիրները ոչ թե ռեֆորմիստներն են, այլ Ահմադինեժադի կողմնակիցները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment