Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբիի որդին՝ Ալի Քարուբին, իր ծնողների՝ տնային կալանքի ենթարկվելուց օրեր անց ձերբակալվեր էր Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:
«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությունը հաղորդում է, որ Իրանի իշխանությունները մարտի 17-ին 100 հազար դոլարին համարժեք գրավի դիմաց ազատ են արձակել Ալի Քարուբիին:
Հարկ է նշել, որ Ալի Քարուբին Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո տեղի ունեցող ժողովրդական ցույցերի ընթացքում էլ ձերբակալվեր էր և մի քանի օր պահվել մենախցում: Նա ազատվելուց հետո հայտարարել էր, որ բանտապահները նրան մենախցում խոշտանգումների էին ենթարկել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment