Իրանական Bultan News լրատվական կայքի փոխանցմամբ, Բահրեյնի իշխանությունները խզել են իրենց հեռախոսային բոլոր կապերը Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ: Ըստ կայքի՝ այս պահին հիշյալ երկրներից դեպի Բահրեյն և հակառակ ուղղությամբ հեռախոսային կապ հաստատելու հնարավորություն չկա:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Բահրեյնի իշխանությունները Իրանին, Իրաքին և Լիբանանին մեղադրում են Բահրեյնի ներքին գործերում միջամտություն կատարելու գործում:
Բահրեյնի իշխանությունները նախապես դադարեցրել էին Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ կապող իրենց բոլոր չվերթները:
Հիշյալ մեղադրանքի լույսի ներքո Բահրեյնի իշխանությունները երկրից արտաքսում են իրանցի կասկածյալ շիաներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment