Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Եգիպտոսի ԱԳ նոր նախարար Նաբիլ Ալ-Արաբին իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Եգիպտոսի ու Իրանի դիվանագիտական հարաբերություններին, հայտարարել է. «Մենք Իրանին մեր թշնամին չենք համարում: Իրանն էլ տարածաշրջանային կարևոր երկրներից է, որի հետ Եգիպտոսը երկար տարիներ հարաբերություն է ունեցել: Երբ ես 1998-ին դեսպան էի Շվեյցարիայում, իրանական կողմի հետ երկար բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ միմյանց մայրաքաղաքներում բացել շահերի պաշտպան գրասենյակներ, որոնք մինչ օրս շարունակում են աշխատել: Իսկ այս պահին հնարավոր է երկու երկրների հարաբերությունները բարձրացնել մինչև դեսպանատան մակարդակի: Մենք առաջարկում ենք երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջ բացել, ու այդ կապակցությամբ սպասում ենք իրանական կողմի արձագանքին»։
Հարկ է ավելացնել, որ Իրանն ու Եգիպտոսը արդեն երեք տասնամյակ է՝ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Իրանը Եգիպտոսի հետ իր հարաբերությունները խզել էր այն պահին, երբ Եգիպտոսը Իսրայելի հետ «Քեմփ Դեյվիդի» խաղաղության պայմանագիրն էր կնքել:
Ներկա պահին, Իրանը աֆրիկյան չորս երկրների՝ Եգիպտոսի, Մարոկոյի, Գամբիայի և Սենեգալի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment