Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին մարտի 15-ին երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Թուրքական աղբյուրների համաձայն` ԱԳ նախարարները իրենց զրույցներում քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձություններին և Իրանի միջուկային աշխատանքներին առնչվող հարցեր:
Շրջանառվող լուրերի համաձայն` Սալեհին Դավութօղլուի հետ քննարկել է Բահրեյնում արտաքին ուժերի միջամտության խնդիրը:
Թուրքիայի ԱԳ նախարարության հրապարակած զեկույցի համաձայն` նույն օրը Դավութօղլուի հետ են կապվել նաև Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները:
Հատկանշական է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Մոսկվա մեկնելուց առաջ քննադատելով Բահրեյնում արտաքին ուժերի միջամտության փաստը, հայտարարել է. «Մենք տարածաշրջանում նոր Քարբալա չենք ցանկանում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի նշած Քարբալան այն վայրն է, որտեղ Մուհամեդ մարգարեի թոռը՝ Իմամ Հուսեյնը, պատերազմելով իշխան Եզիդի դեմ, բոլոր զինակիցներով նահատակվել է:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment