«Ազատություն» ռ/կ –ի փոխանցմամբ, ամեն օր մոտ 3,500 ադրբեջանի հատում է Իրանի սահմանը` գնումներ կատարելու նպատակով:
Դա նախ պայմանավորված է դրանով, որ Իրանի Հանրապետությունը վերացրել է Ադրբեջանի հետ վիզաների ռեժիմը, ու ադրբեջանցիները հնարավորություն են ստացել ազատ երթևեկել դեպի Իրան:
Հիշյալ հոսքի գլխավոր դրդապատճառը Ադրբեջանում գների աճն է: Կայքի փոխանցմամբ, նախապես ադրբեջանցիները գնումներ կատարելու համար գնում էին Վրաստան, որտեղ մթերային ապրանքները անհամեմատ ավել էժան էին, իսկ հիմա, երբ վերացվել է Իրանի մուտք գործելու վիզայի ռեժիմը, քաղաքացիներին ձեռնտու է մեկնել Իրանի սահման ու այնտեղից գնումներ կատարել:
Իրանի սահմանում ներկա ադրբեջանցիները «Ազատություն» ռ/կ –ին փոխանցել են, որ Ադրբեջանում վերջին շրջանում գները խիստ աճել են: Նրանք հատուկ մատնանշել են շաքարի, ձվի, մսի գների խիստ աճի մասին:
Փորձագետների համոզմամբ, Ադրբեջանում գների աճը կապված է պետական շրջանակներում առկա կոռուպցիայի հետ, երբ ներկրողները, մաքսային ծառայություններին կաշառելով, իրենց ցանկացած գներն են դնում ներկրած ապրանքների վրա:
Տվյալների համաձայն` յուրաքանչյուր ադրբեջանցի միջին հաշվով ամսական 400 դոլար եկամուտ ունի, իսկ թոշակներն էլ մոտ 100 դոլար են:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment