BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալի Քլեյը, խնդրագիր է ուղղել Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին՝ նրան դիմելով որպես «Գերազանցություն» և «Մեծ եղբայր»:
Նա իր նամակում Իրանի առաջնորդից խնդրել է Իրանում բանտարկված երկու ամերիկացիներին՝ Ջաշ Ֆաթալին և Շեյն Բաուվերին, ներում շնորհելով, տուն վերադարձնել:
Ամերիկացի երեք լեռնագնացներ՝ Ջաշ Ֆաթալը, Շեյն Բաուվերն ու Սառա Շուրդը, 2009-ի հուլիսին Իրանի և Իրաքի սահմանագծում, երբ արդեն հատել էին Իրանի սահմանը, ձերբակալվել են սահմանապահների կողմից: 2010-ի սեպտեմբերին Իրանի իշխանությունները Սառա Շուրդին 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին, իսկ մյուս երկու ամերիկացիները դեռ գտվում են իրանական բանտում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment