Trend գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամադ Բաղեր Բահրամին լրագրողներ հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է.
«Իրանի «Կարմիր մահիկը» (իրանական կարմիր խաչ.- 1in.am ) մտադիր է Ադրբեջանում հիվանդանոց կառուցել: Այդ նպատակով դիմել ենք Ադրբեջանի պետական պատկան մարմիններին ու թույլտվություն ստացել:
Այս պահին հիվանդանոցի կառուցման վայրի մասին քննարկումներ են ընթանում:
Իրանի և Ադրբեջանի նախագահները բոլոր ջանքերը ներդրում են երկու երկրների հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:
Այդ իսկ պատճառով էլ նախագահ Ալիևը Նովրուզի առիթով մեկնելու է Թեհրան և նախագահ Ահմադինեժադի հյուրն է լինելու»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment