Իսպանական El Pais օրաթերթը, անդրադառնալով Բրազիլիայի նոր նախագահ Դիլմա Ռոսեֆի կիրառած նոր արտաքին քաղաքականությանը, գրում է.
«Բրազիլիայի նոր նախագահ Դիլմա Ռոսեֆը, թեև շարունակում է հետևել իր նախորդի տնտեսական քաղաքականությունները, բայց արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխություններ է իրականացնում: Հիշյալ փոփոխություններից կարելի է մատնանշել Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու քաղաքականության փոփոխությունը: Դիլմա Ռոսեֆի գործի գլուխ անցնելով` Բրազիլիայի հարաբերությունները Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հետ, որոնք նախկին նախագահ Լոլա Դա Սիլվայի պաշտոնավարության ժամանակ վատթարացել էին, բարեկարգվել են:
Բրազիլիայի մարդու իրավունքների նոր նախարար Մարիո Դորոսարիոն օրեր առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում խիստ քննադատել է դիկտատորական երկրների ղեկավարներին ու հայտարարել է. «Ոչ մի իշխանություն ուժով ու բռնությամբ չի կարող գոյատևել: Բրազիլիան ցանկանում է, որ բողոքող ժողովուրդների պահանջները մտնեն քաղաքական օրակարգ ու առաջնահերթություն ստանան»:
Բրազիլիայի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը կտրուկ տարբերվում է նախորդ կառավարությունից: Լոլա Դա Սիլվան ցանկանում էր բարեկամություն հաստատել դիկտատորների հետ, նրանց դեմ սահմանված պատժամիջոցները վիճարկել` համոզված լինելով, որ այդ պատժամիջոցները ազդելու են ընչազուրկ ժողովուրդների վրա»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment