Thursday, March 03, 2011

«Շուտով մահմեդական ազգերը նավթի խողովակները կփակեն ԱՄՆ-ի համար»

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրադարձություններին, հայտարարել է. 

«Իրանի գիտնականները պիտի պատրաստ լինեն օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնք դուրս են գալիս ԱՄՆ-ի լծի տակից, մասնավորապես տարածաշրջանի իսլամական երկրներին:

Ցամաքում գտնվող ԱՄՆ-ի նավթային պաշարները սպառվել են, ու ծովում էլ նավթի արտահանումը շատ թանկ է, ուստի ԱՄՆ-ն ու արևմտյան մյուս երկրները ընդդիմանում են իսլամական երկրների ժողովուրդի զարթոնքին: Բայց այդ շարժումների արդյունքում մուսուլման ազգերը շուտով իրենց նավթային ու գազային ռեսուրսները կփակեն ԱՄՆ-ի դեմ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը