France Presse գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է. «Իրանը Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցության միջոցով կապ է հաստատում արաբական ընդդիմադիրների հետ Եգիպտոսում, Եմենում և Բահրեյնում: Մենք գիտենք, որ Իրանը դերակատարություն ունի Եմենի և Բահրեյնի իրադարձություններում: Նրանք ցանկացած միջոցի կդիմեն, որ հնարավորություն ունենան ազդելու տարածաշրջանի հետագա իրադարձությունների վրա: Իրանի դերակատարությունը չեզոքացնելու նպատակով ԱՄՆ-ն արդեն կապի մեջ է մտել տարածաշրջանի երկրների ընդդիմադիրների հետ»:
Հարկ է նշել, որ նույն ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ ԱՄՆ-ին և Արևմուտքին մեղադրում է Լիբիայի վրա ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն ունենալու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», նա հայտարարել էր. «Եթե հարձակում իրականացնեք Լիբիայի վրա, տարածաշրջանի ժողովուրդը ոտքի կելնի և ձեր զինվորների գերեզմանները կփորի»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment