Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Լոռեստան նահանգում ժողովրդի հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խիստ քննադատեց Արևմուտքի մտադրությունները, Լիբիայի վրա ռազմական հարձակում իրականացնելու ցանկությունը:
Ահմադինեժադը իր ելույթում հայտարարեց. «Այսօր՝ 10 տարի առաջ ու ԱՄՆ նախկին նախագահի տարիները չէ, երբ սեպտեմբերի 11-ի պատրվակով հարձակվեցիք Աֆղանստանի ու Իրաքի վրա: Եթե այս անգամ ռազմական հարձակում իրականացնեք Մերձավոր Արևելքի ու հյուսիսային Աֆրիկայի երկրների վրա, տարածաշրջանի ժողովուրդը ոտքի կելնեն ու ձեր զինվորների գերեզմանները կփորեն»:
Թեև օրեր առաջ Ահմադինեժադը քննադատեց նաև Լիբիայի առաջնորդ Քադաֆիին սեփական ժողովուրդին ոչնչացնելու ուղղությամբ, բայց նաև քննադատում է Արևմուտքի մտադրությունները Լիբիայի իրավիճակը ռազմական հարձակումով հանդարտեցնելու նպատակով:
Հարկ է նշել, որ այս պահին ԱՄՆ-ի մի քանի ռազմանավեր անցնելով Սուեզի ջրանցքը՝ գտնվում են Միջեգրական ծովում: Հատկանշական է, որ իրանական երկու ռազմանավերն էլ գտնվելով Միջերկրական ծովում և իրանական կողմը հայտարարել է, որ հիշյալ երկու ռազմանավերը երկիր վերադառնալու համար կրկին անցնելու են Սուեզի ջրանցքից: ԱՄՆ-ի ու Իրանի ռազմանավերի միաժամանակ Միջերկրական ծովում գտնվելը մտահոգում է որոշ փորձագետներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment