Friday, March 04, 2011

Շիրին Էբադին ժողովուրդին կոչ արեց մարտի 8-ին բողոքել Իրանի կանանց իրավիճակի դեմ

Իրանի մարդու իրավունքների զեկուցող կոմիտեին պատկանող լրատվական կայքում հրապարակվել է իրանցի իրավապաշտպան ու նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադիի հայտարարությունը, որտեղ նա Իրանի ժողովուրդին կոչ է արել մարտի 8-ին կայանալիք բողոքի ցույցերի ընթացքում Իրանի կանանց միայնակ չթողնել` իրենց իրավունքները նվաճելու դժվարին պայքարում:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի ռեֆորմիստական շարժման ակտիվիստները, որոշել են մինչև իրանական տարվա ավարտը` յուրաքանչյուր երեքշաբթի օր, բողոքի ցույց իրականացնել Իրանի զանազան քաղաքներում: 

Մարտի 1-ին տեղի ունեցավ հիշյալ շարանի առաջին բողոքի ցույցը, որը համընկնում էր ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի ծննդյան օրվա հետ: 

Հարկ է հիշեցնել, որ ռեֆորմիստ առաջնորդներ՝ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին ձերբակալված են, ու ոչ մի տեղեկություն չի հաղորդվում նրանց մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը