Իրանական Kaleme լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանի ռեֆորմիստ առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին իրենց կանանց հետ ձերբակալվել ու «Հեշմաթիե» բանտ են տեղափոխվել:
Կայքը, վկայակոչելով Մուսավիի և Քարուբիի որդիների հայտարարությունները, նշում է. «Բոլոր փաստերը ապացուցում են, որ ռեֆորմիստական շարժման առաջնորդները իրենց կանանց հետ ձերբակալված են: Նախ գիտենք, որ անվտանգության ծառայությունները նրանց դուրս են բերել իրենց տներից ու տարել անհայտ ուղղությամբ, բայց վերջին տեղեկություններով՝ նրանք ձերբակալված են ու գտնվում Թեհրանի «Հեշմաթիե» բանտում»:
Հարկ է նշել, որ այս լուրը հրապարակվելուց հետո իրանական Fars գործակալությունը հերքեց առաջնորդների՝ բանտում լինելու փաստը, բայց հետո Մեհդի Քարուբիի որդին կրկին հաստատեց դա և Մուսավիի ու Քարուբիի ձերբակալությունը առևանգում որակեց:
Այս մասին իրանական պաշտոնական լրատվական գործակալությունները լռում են, բայց մի բան պարզ է. առաջնորդների որդիների խոսքերւվ, այս պահին իրենց ծնողների տներում ոչ ոք չի ապրում, և անվտանգության ծառայությունները նրանց մի այլ վայր են տեղափոխել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment