Իրանական Javan օրաթերթի հաղորդել է, որ Իրանի անվտանգության ծառայությունները փակել են Թեհրանում աշխատող Oriflame ընկերության հայաստանյան ներկայացուցչական գրասենյակն ու ձերբակալել բոլոր աշխատողներին:
Օրաթերթի հաղորդմամբ, «Իրանում արգելվել են Network Marketing ոճով աշխատող բոլոր ընկերությունների, այդ թվում՝ նաև Oriflame ընկերության աշխատանքները, բայց հիշյալ ընկերությունը օրենքը շրջանցելու նպատակով, փորձել է Իրանում իր աշխատանքները շարունակել, այս անգամ՝ Հայաստանյան ներկայացուցչական գրասենյակի միջոցով, որոնց գրասենյակն էլ գտնվել ու փակվել է, իսկ անձնակազմը՝ ձերբակալվել անվտանգության ծառայությունների կողմից»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment