Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, փետրվարի 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև:
Ցուցարարները բողոքում էին Ադրբեջանի ուսումնական կենտրոններում իսլամական հիջաբի օգտագործման արգելքի դեմ: Mehr գործակալության մատուցմամբ, ցուցարարները ցույցի ընթացքում վանկարկել են. «Հիջաբի արգելումը դավաճանություն է Ղուրանին», «Մուսուլման ուսանող, հովանավորում ենք քեզ», «Հիջաբի հակառակորդները դատապարտված են մահվան» և «Ադրբեջանի ժողովուրդը ստորացումներին չի համբերում»:
Գործակալության համաձայն, ցույցին մեծ թվով ուսանողներ ու դպրոցականներ են մասնակցել, և ցույցի ավարտին մի ուսանող, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը՝ Միհրաբան Ալիևային, խոսել է հիջաբի կարևորության ու արժեքների մասին, և այդ հայտարարությունը, իսլամական մի հիջաբի հետ մեկտեղ, Միհրաբան Ալիևին հանձնելու նպատակով՝ հանձնել է Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment