Իրանական Eco News գործակալության համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը, Իրանի ու Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի համաձայն, շուտով սկսելու է Իրանին գազ մատակարարելու գործընթացը:
Գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի Socar ընկերության գազի արդյունահանման բաժնի ղեկավար Աքբար Հաջիովը հայտարարել է. «Շուտով Socar ընկերությունը Աստարա քաղաքում տեղադրելու է կոմպրեսորներ, որից հետո երկարատև պայմանագրի շրջանակներում Ադրբեջանը Իրանին գազ կմատակարարի: Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունը, երկկողմ պայմանագրի համաձայն, օրական 1.5 միլիոն խմ գազ է մատակարարում Նախիջևանի ինքնավար հանրապետությանը»:
Հարկ է նշել, որ Իրանն ու Ադրբեջանը հունվարի 12-ին երկկողմ պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն, մինչև 5 տարի Ադրբեջանը դեպի Իրան գազ կարտահանի: Պայմանագրի համաձայն` 2011-ին Ադրբեջանը Իրանին 1 միլիարդ խմ գազ է մատակարարելու, և հետագա տարիներին այդ քանակը մեծանալու է:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment