Միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմադ Աբ Ալ-Ղայթը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի արած հայտարարություններին, թե Եգիպտոսի նախագահը ծառայում էր ԱՄՆ-ին, և ներկայիս ժողովրդական ընդվզումը իսլամական արթնության հետևանքն է, հայտարարել է.
«Իրանի առաջնորդը կարծես մոռացել է Իրանի ժողովրդի դեմ իրագործված բռնությունները, երբ նախագահական վերջին ընտրություններից հետո, ի նշան բողոքի, փողոց էին դուրս եկել: Իրանի առաջնորդը, Եգիպտոսի իրադարձությունների հետևում թաքնվելու և ժողովրդի ուշադրությունը շեղելու փոխարեն, ավելի լավ է՝ մտածի Իրանի ազատությունների մասին: Իրանում դեռ պահը չի հասել, ու երբ այդ պահը հասնի, մենք հաճույքով կդիտենք Իրանի իրադարձությունները»:
Հարկ է նշել, որ Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպությունն էլ, արձագանքելով Իրանի հոգևոր առաջնորդի ասածներին, հայտարարել էր, որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները պատկանում են բոլորին, և Եգիպտոսի հեղափոխություննը իսլամական հեղափոխությունն չէ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment