Ինչպես հաղորդում է news.az գործակալությունը, Շվեդիայում ապրող ադրբեջանցիները փետրվարի 6-ին բողոքի ցույց են իրականացրել Ստոկհոլմում Իրանի դեսպանատան շենքի առջև:
Հաղորդված լուրի համաձայն, ցույցը կազմակերպել է Ադրբեջանա-շվեդական ֆեդերացիա կոչված կազմակերպությունը:
Ցուցարարները բողոքում էին Ադրբեջանի հանդեպ Իրանի քաղաքականության, Հայաստանի Հանրապետության հետ համագործակցելու, Իրանում ադբեջանցիների իրավունքները սահմանափակելու, իրանական «Սահար» հեռուստաալիքի քարոզչությունների և Իրանի կողմից Ադրբեջանում կառուցված՝ իսլամական ծայրահեղականներ պատրաստելու կենտրոնների դեմ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment