Իրանական Mehr գործակալության հաղորդել է, որ Իրանի Արդաբիլ քաղաքի նահանգապետ Հուսեյն Սաբերին հայտարարել է, թե մտադիր են Արդաբիլի երկաթգիծը միացնել Ադրբեջանի Հանրապետության երկաթգծին:
Սաբերիի հայտարարությամբ. «Այս պահին ուսումնասիրվում է Արդաբիլ-Փարսաբադ քաղաքների միջև կառուցվելիք երկաթգծի նախագիծը: Լավ ընթացքի մեջ է նաև Արդաբիլ-Միանե քաղաքների միջև կառուցվող երկաթգիծը: Միակ դժվարությունը, որ խոչընդոտում է աշխատանքներին, ֆինանսական խնդիրն է:
Մենք մտադիր են Արդաբիլ-Փարսաբադ քաղաքները կապող երկաթգծի աշխատանքների ավարտից հետո հիշյալ երկաթգիծը միացնել Ադրբեջանի Հանրապետության երկաթգծին: Եթե ֆինանսական դժվարությունները հարթվեն, մինչև 2012 թվականը շահագործման կհանձնենք Արդաբիլ-Միանե երգաթգիծը»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment