Tuesday, February 15, 2011

«Մուջահեդին» խմբակցության մի քանի անդամ է ձերբակալվել ցույցերի ընթացքում

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի ոստիկանության փոխհրամանատար Ահմադռեզա Ռադանը հայտարարել է, որ փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում ձերբակալվել են Իրանի համակարգի զինյալ ընդդիմադիր՝ «Մուջահեդին» խմբակցության 9 անդամներ:
Գործակալության փոխանցմամբ, Ռադանը իր զրույցի ընթացքում հայտարարել է. «Մի շարք դավադիրներ փետրվարի 14-ին դավադրության առաջնորդների (Խոսքը ռեֆորմիստական շարժման առաջնորդների մասին է) ու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի հրահրումներով, փորձեցին խախտել քաղաքների կարգը: Դավադիրների (Ցուցարարների) գլխավոր նպատակն այն էր, որ փորձեցին չեզոքացնել իսլամական հեղափոխության հաղթանակի երթին մասնակցած 50 միլիոնանոց ժողովրդի ցուցաբերած կամքը ու նաև խեղաթյուրել Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդների իրականացրած հեղափոխության իրական դրդապատճառները: 150 դավադիրներ փորձեցին, աղբամաններ այրելով ու կեղծ իրարանցում առաջացնելով, ժողովրդին համախմբել իրենց շուրջը, բայց դա իրենց չհաջողվեց: 

Դժբախտաբար «Մուջահեդին» խմբակցության մի քանի անդամներ Թոհիդ ու Նավաբ փոխղոցներում կրակ են բացել ոստիկանության ու ժողովրդի վրա, որի արդյունքում 9 ոստիկան և մեկ քաղաքացի են զոհվել: «Մուջահեդինի» մի շարք դավադիրներ արդեն ձերբակալված են ու նրանց քննությունների շարունակվում են»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը