Tuesday, February 15, 2011

Իրանում Իսպանիայի գլխավոր հյուպատոսը ձերբակալվել է ոստիկանության կողմից

Իսպանական El Pais օրաթերթը իր վերջին համարում հրապարակել է մի լուր, որի համաձայն, փետրվարի 14-ի երեկոյան Թեհրանում տեղի ունեցած ժողովրդական ցույցերի ընթացքում ձերբակալվել է Իրանում Իսպանիայի գլխավոր հյուպատոս Իգնատիոս Պերեզ Կամբրան:

Իրանական աղբյուրները, հաստատելով այդ լուրը, ավելացրել են, որ Իսպանիայի գլխավոր հյուպատոսը ցույցերին էր մասնակցել հենց Իրանում Իսպանիայի դեսպանի ընկերակցությամբ:

42-ամյա դիվանագետի ձերբակալությունից անմիջապես հետո Իսպանիայի ԱԳ նախարարությունը կանչել է Իսպանիայում Իրանի դեսպան Մորթեզա Սաֆարի Նաթանզիին, որին է փոխանցվել Իսպանիայի ԱԳ նախարարության պատգամը՝ Իրանի դատական իշխանությանը հանձնելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը