Tuesday, February 15, 2011

Հրապարակվել է փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում 1500 ձերբակալվածների անվանացանկը

Իրանի մարդու իրավունքների լրատվական կայքը հաղորդում է, որ փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքները, հավաքվելով Թեհրանի դատախազության առջև, փորձել են տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին:
Կայքի հաղորդմամբ, դատախազության պաշտոնյաները հավաքված ընտանիքների համար հրապարակել են ավելի քան 1500 ձերբակալվածների անվանացանկն ու հայտարարել, որ բոլոր ձերբակալվածները փոխադրվել են Թեհրանի «Էվին» կենտրոնական բանտ:

Հետաքրքիր է, որ Իրանի ոստիկանության փոխհրամանատար Ահմադռեզա Ռադանը նախապես հայտարարել էր, թե ցույցերի ընթացքում 150 ցուցարար է ձերբակալվել:

Հարկ է նշել, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին փետրվարի 14-ի երեկոյան 661 բանտարկյալների ներում է շնորհել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը