Wednesday, February 16, 2011

Միր Հուսեյն Մուսավիի խոսքը` փետրվարի 14-ի ցույցերի կապակցությամբ

Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին Kaleme լրատվական կայքի միջոցով փետրվարի 14-ի ցույցերի կապակցությամբ խոսք է ուղղել ժողովրդին:

Նա իր խոսքում նշել է. «Փետրվարի 14-ի ցույցերը, ավտորիտարների համոզումների հակառակ, մեծ շուքով տեղի ունեցան: 

Ձեր շարժումը երկու կողմից ահաբեկվեց. նախ ավտորիտարների կողմից, որոնք աչք են դրել պաշտոնների ու հարստության վրա, իսկ մյուս կողմից` արտաքին ուժերի կողմից, որոնք փորձում էին իրականացնել իրենց նպատակները: 

Երկու կողմերն էլ փորձում են Ձեր շարժումը կապել Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ: 

Այդուամենայնիվ, «Կանաչ» շարժումը հպարտ է իր անկախությամբ ու ժողովրդական լինելով: «Կանաչ» շարժումը միշտ էլ անկախ է եղել արտաքին ուժերից ու նպատակ է ունեցել իրականացնել հեղափոխության ու նրա առաջնորդ Իմամ Խոմեյնիի արժեքները, ու գործել է խաղաղ ճանապարհներով երկրում իրականացնել ազատությունն ու արդարությունը: 

Ես՝ որպես ձեր կրտսեր ծառա, շնորհավորելով ձեր հաստատակամության դրսևորումների ու վճռական կամքի համար, ցավակցում եմ «Կանաչ» շարժման երկու զոհերի ընտանիքներին ու Իրանի ժողովրդին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը