Իրանական Aria մշակութային և հասարակական լրատվության փոխանցմամբ, Իրանի Կենտրոնական նահանգի մշակութային ժառանգության ու զբոսաշրջության կենտրոնի նախագահ Մուհամադ Հուսեյն Ֆարահանին հայտարարել է, որ մտադիր են Իրանի Կենտրոնական նահանգում գտնվող Դիլիջան և Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքները միավորել՝ նրանց քույր քաղաքներ դարձնելով:
Ֆարահանիի փոխանցմամբ. «Հայաստանի Դիլիջան քաղաքը հիանալի բնություն ունի, որը հնարավորություն է տալիս այդ քաղաքը միավորել Իրանի Դիլիջան քաղաքի հետ, որը նույնպես հիանալի բնություն և հանքային ջրերի հարուստ աղբյուրներ ունի: Մենք մտադիր ենք այդ երկու քաղաքները հռչակել քույր քաղաքներ: Այդ ուղղությամբ արդեն խորհրդակցել ենք Կենտրոնական նահանգի մշակութային ու զբոսաշրջության հարցերով մասնագետների հետ, արդյունքում որոշվեց այդ հարցի շուրջ բանակցություններ վարել Իրանում ՀՀ դեսպանատան հետ»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment