Thursday, February 03, 2011

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրանական ու թուրքական մի քանի ընկերությունների դեմ

Reuters գործակալության փոխանցմամբ, փետրվարի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իրանական ու թուրքական 5 ընկերությունների ու թվով 6 անհատի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվել: Գործակալության համաձայն` հիշյալ ընկերություններն ու անհատները մեղադրվում են Իրանի հրթիռային աշխատանքներին աջակցելու գործում:
ԱՄՆ ֆինանսների նախարարության փոխանցմամբ, վերոհիշյալ ընկերություններն ու անհատները ավելի քան 7 միլիոն դոլարի առևտուր են կատարել Իրանի տիեզերական արդյունաբերության կազմակերպության հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության բոյկոտի ցուցակում հայտնվելը նշանակում է, որ հիշյալ ընկերություններն ու անհատները այսուհետ հնարավորություն չեն ունենա աշխատելու ԱՄՆ-ում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է համագործակցել նրանց հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը