Իրանական ISNA գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի «Իրավունք և ազատություն» պարբերականի կողմից Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամադ Բաղեր Բահրամին ճանաչվել է 2010-ի Ադրբեջանում գործող լավագույն դեսպանը:
Գործակալության մատուցմամբ, Բահրամին այդ պարգևին արժանացել է երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնելու իր երկարատև աշխատանքի շնորհիվ:
Բահրամին իր պարգևատրման արարողության ընթացքում հայտարարել է. «Այն, ինչ կատարել եմ երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ամբողջությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից ինձ համար ճշտված առաքելության ուղղությամբ է եղել: Իմ պարտականությունն եմ համարում, բոլոր ջանքերս ներդնելով, երկու երկրների հարաբերությունները սերտացնել և հույս ունեմ, որ Իրանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան տարածաշրջանային և միջազգային խնդիրները լուծելու գործում համագործակցել»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment