Tuesday, February 22, 2011

Իրանը Լիբիայում անհետացած Մուսա Սադրի հետքերն է որոնում

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի ընդդիմության գործիչներից Սամի Ալ Մեսրաթին Al Alam հեռուստաընկերության հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ փետրվարի 21-ին «Ալ Աբրաղ» օդանավակայանից մի անհատի են տեղափոխել, որը շատ մեծ նմանություն է ունեցել շիա մուսուլմանների հանրահայտ առաջնորդներից Մուսա Սադրին:
Fars-ի հաղորդմամբ, նախապես էլ Լիբիայի ընդդիմադիրներն ու մի շարք զինվորականներ հայտարարել էին, որ Մուսա Սադրը կենդանի է և պահվում է Սաբհա քաղաքում գտվող մի բանտում:
Գործակալությունը նաև ավելացրել է, որ դեռ պարզ չէ՝ Մուսա Սադրին նմանություն ունեցող անձնավորությանը Լիբիայի՞ց են հանել, թե՞ տեղափոխել են մի այլ քաղաք:
Շիա մուսուլմանների հանրահայտ առաջնորդ, Լիբանանի շիա մուսուլմանների կազմակերպիչ և առաջնորդ համարվող, ծագումով իրանցի Մուսա Սադրը 1978-ի օգոստոսի 25-ին երկու ուղեկիցների՝ Մուհամադ Յաղուբի և Աբաս Բադր Ալ Դինի (լիբանանի լրատվական գործակալության խմբագիր) հետ, մեկնել էր Լիբիա, որտեղ օգոստոսի 29-30-ը պետք է հանդիպեր Մուամար Քադաֆիի հետ: Բայց այդ օրվանից Մուսա Սադրն ու նրա ուղեկիցները անսպասելիորեն անհետանում են: Լիբիայի իշխանությունները հայտարարել էին, թե նրանք Քադաֆիի հետ հանդիպումից հետո մեկնել են Իտալիա, իսկ Իրանը Մուսա Սադրի անհետանալու հարցում մշտապես մեղադրել է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը