Իրանի «Ազգային վստահություն» կուսակցության Saham News լրատվական կայքի հաղորդմամբ, փետրվարի 21-ի երեկոյան Իրանի անվտանգության ծառայությունները ներխուժել են ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբիի բնակարան, Քարուբիին ու նրա կնոջը սենյակներից մեկում փակել և ողջ տունը խուզարկել:
Կայքի մատուցմամբ, անվտանգության ծառայությունները Քարուբիի տան բոլոր փականները փոխել են և նրա անձնական իրերից որոշ բաներ տարել իրենց հետ:
Հարկ է նշել, որ Իրանի անվտանգության ծառայությունները նույն օրը ձերբակալել են Քարուբիի որդուն՝ Ալի Քարուբիին և նրա կնոջը:
Կայքը նաև նշում է, որ անվտանգության ծառայությունները մի քանի օր է՝ պարբերաբար գնում են Քարուբիի ավագ որդու՝ Հուսեյն Քարուբիի բնակարան, բայց նրան այնտեղ չգտնելով՝ վերադառնում են:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment