Գերմանական Deutsche Welle գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացված չի եղել ԱԳ նախարար Գիդո Վեստրեվելեի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպման մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստրեվելեն Իրանում ձերբակալված երկու լրագրողներին ազատ արձագելու գործով այցելել էր Իրան, որտեղ հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Ըստ Deutsche Welle-ի, իրանական կողմը գերմանացի լրագրողների ազատ արձակման նախապայմաններից նշել է նաև Գերմանիայի ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի նախագահի հետ:
Նշված հանդիպումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Գերմանիայում: Այդ առնչությամբ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերթը լրագրողներին հայտնել է, որ Գերմանիայի ԱԳ նախարարի և Իրանի նախագահի հանդիպումը չի նշանակում, որ երկու երկրների հարաբերությունները սերտացել են: Զայբերթի հայտարարությամբ. «Գերմանիան նախկինի պես մտահոգված է Իրանի միջուկայի աշխատանքների, մարդու իրավունքի ու ազատության ոտնահարումների հարցերով»:
Գերմանիայի ԱԳ նախարարն էլ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրան կատարած իր այցելությունը պայմանավորված է եղել միայն գերմանացի երկու լրագրողներին ազատելով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment