Իրանական Bultan News լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբիի որդին՝ Ալի Քարուբին, ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից:
Նա մեղադրվում է արաբական երկրների հետախուզական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ:
Կայքը շարունակում է. «Ռեֆորմիստական շարժման առաջնորդները, որոնք չեն ցանկանում հաշտվել ժողովրդի կատարած ընտրության հետ և պարբերաբար հայտարարում են, թե նախագահական ընտրությունները կեղծվել են, շարունակում են անկարգություններ հրահրել երկրում: Այդ ընթացքում Մեհդի Քարուբիի որդիները, արտասահմանյան ԶԼՄ-ների հետ զրուցելով, օգնում են դավադիրների նպատակները իրագործելուն»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment