Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի ապրած փողոցի մուտքը ամբողջությամբ փակել են երկաթե պատնեշներով:
Վերջին օրերի ընթացքում Մուսավիի որդիններն ու ազգականները ոչ մի հնարավորություն չեն ունեցել կապ հաստատելու Մուսավիի ու նրա կնոջ հետ: Մուսավիի թիկնապահներն էլ անվտանգության ծառայությունների հրահանգով ազատվել են իրենց աշխատանքից, և այս պահին անպաշտպան Մուսավին գտնվում է տնային կալանքում:
Ի դեպ, Մուսավիի տան մուտքի երկաթապատումը կատարվել է Այաթոլլահ Ջանաթայի ուրբաթօրյա նամազի ընթացքում ներկայացրած առաջարկից հետո, երբ վերջինս պահանջել էր Մուսավիին ենթարկել տնային կալանքի և անջատել նրա հեռախոսային ու ինտերնետային կապը արտաքին աշխարհի հետ:
Այդ առնչությամբ ԱՄՆ Կոլոմբիա համալսարանի դասախոս Համիդ Դեբաշին BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայությանը հայտնել է. «Ռեֆորմիստ առաջնորդներին տնային կալանքի տակ պահելով՝ նրանց ասպարեզից չեն հեռացնի, այլ հակառակը, Մուսավիին տնային կալանքի արդյունքում մենք Իրանի Մանդելայի ծնունդի ականատեսը կլինենք»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment