«Կանաչ դեսպանատուն» ռեֆորմիստական շարժմանը պատկանող լրատվական կայքը հայտարարել է, որ Իտալիայի Միլան քաղաքում գտվող Իրանի գլխավոր հյուպատոսարանի դիվանագետ Ահմադ Մալեքին, ի նշան Իրանում տեղի ունեցող բռնությունների դեմ բողոքի, հրաժարական է ներկայացրել և միացել Իրանի «Կանաչ» ռեֆորմիստական շաժմանը:
Մալեքին հրաժարական ներկայացնելուց հետո իր առաջին հայտարարության մեջ ասել է. «Ես հրաժարական եմ ներկայացրել, որ ապացուցեմ՝ Իրանի պետական բուրգի վերնամասում էլ են բողոքում անարդարության և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ակնհայտ ոտնահարումների դեմ»:
Հարկ է նշել, որ «Կանաչ դեսպանատուն» շարժումը կազմակերպել է Նորվեգիայում Իրանի նախկին հյուպատոս Մուհամադռեզա Հեյդարին, որը 2010-ի հոկտեմբերին, բողոքելով Իրանի իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ կիրառած բռնությունների դեմ, հրաժարվեց պաշտոնից և միացավ ռեֆորմիստական շարժմանը:
Հետագայում նրան միացան Հոլանդիայում և Բելգիայում Իրանի դեսպանատան դիվանագետներ Հուսեյն Ալիզադեն ու Ֆարզադ Ֆարհանգիանը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment