Իրանական JARAS լրատվական կայցի փոխանցմամբ, փետրվարի 20-ին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաք Թեհրանում մեկ ցուցարար է զոհեվել:
Ականատեսների մատուցմամբ, ոստիկանությունը կրակ է բացել Թեհրանի «7 Թիր» կենտրոնական հրապարակում համախմբված ցուցարարների վրա, որտեղ մեկ ցուցարար վիրավորվել և մի քանի րոպե անց մահացել է:
Կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին Իրանի բազաթիվ քաղաքներում` Թեհրանում, Մաշհադում, Շիրազում, Ռաշթում ու Սպահանում, ժողովրդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Թեհրանում շարունակաբար կրակոցների ձայներ են լսվում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment