Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, փետրվարի 20-ին Թեհրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում Իրանի նախկին նախագահ ու Իրանի բանիմացների ժողովի նախագահ Այաթոլլահ Ռաֆսանջանիի դուստրը՝ Ֆաեզե Ռաֆսանջանին ձերբակալվել է Թեհրանի «Վալի Ասր» հրապարակում:
Գործակալության հաղորդմամբ, Ֆաեզե Ռաֆսանջանին ցուցարարներին առաջնորդելու ընթացքում է ձերբակալվել, իսկ որոշ ականատեսներ էլ հավաստում են, որ նա ոչ մի դերակատարություն չի ունեցել ցույցերում: Հատկանշական է, որ Այաթոլլահ Ռաֆսանջանին համարվում է Իրանի իսլամական հեղափոխության գլխավոր պարագլուխներից: Նախագահ Ահմադինեժադն ու նրա կողմնակիցները Ռաֆսանջանիին համարում են իրենց գլխավոր մրցակիցը և շարունակաբար գրոհում են նրա ու նրա ընտանիքի վրա:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment