Fox News Latino լրատվական կայքի փոխանցմամբ, Իսպանիայի ԱԳ նախարար Թրինիդատ Խիմենեզը հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին իր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել Թեհրանի փետրվարի 14-ի ժողովրդական ցույցերի ընթացքում Իրանում Իսպանիայի գլխավոր հյուպատոս Իգնատիոս Պերես Քամբրայի ձերբակալության կապակցությամբ:
Իսպանիայի ԱԳ նախարարը լրագրողներին հայտնել է, որ Սալեհի փոխանցմամբ, Իսպանիայի գլխավոր հյուպատոսի ձերբակալությունը սխալ է եղել:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը» փետրվարի 14-ին Թեհրանում տեղի ունեցած ժողովրդական ցույցերի ընթացքում, Իրանի ոստիկանությունը ձերբակալել էր Իրանում Իսպանիայի գլխավոր հյուպատոսին ու այդ կապակցությամբ Իսպանիայի ԱԳ նախարարն Իրանին 48 ժամ ժամանակ էր տվել, որ ներողություն խնդրի Իսպանիայից, հակառակ դեպքում Իսպանիան իր դեսպանին հետ էր կանչելու Թեհրանից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment