Գերմանական DeutscheWelle գործակալության հաղորդմամբ, փետրվարի 20-ին Իրանում ձերբակալված գերմանական «Բիլդ» պարբերականի երկու լրագրողներ՝ Յենս Քոխն ու Մարկուս Հելվիկը, Գերմանիայի պետական ինքնաթիռով վերադարձել են հայրենիք:
Փետրվարի 19-ին, երբ պարզ դարձավ, որ Իրանը մտադիր է 50 հազար դոլարին համարժեք տուգանքի դիմաց ազատ արձակել երկու լրագրողներին, Գերմանիայի ԱԳ նախարար Գիտո Վեստրևելեն շտապեց Թեհրան և հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին։
Հետաքրքիր է, որ Վեստրևելեյի սույն այցելությունը, 2003-ից սկսյալ, Գերմանիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարած առաջին այցելությունն է:
Գերմանացի երկու լրագրողները 2010-ի հոկտեմբերին` մահապատժի դատապարտված Սաքինե Մուհամադի Աշթիանիի որդու հետ Թավրիզում զրուցելիս, ձերբակալվել էին անվտանգության ծառայությունների կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment