Ստացված տեղեկությունների համաձայն` գիշերային ժամերին, երբ մութ է, և մարդիկ վստահ են, որ ոստիկանության տեսախցիկները հնարավորություն չունեն արձանագրելու իրենց դեմքը, ցուցարարների թիվն ավելանում է:
Ականատեսների փոխանցմամբ, նոր բախումներ են գրանցվել Նավաբ և Թոհիդ փողոցներում:
Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն` քաղաքում աշխատող տաքսիներն ու մոտոցիկլետները էժան գներով փորձում են ժողովրդին հասցնել «Ազատության» հրապարակ:
Իրանական Alef լրատվական գործակալությունը, որը պատկանում է Իրանի խորհրդարանի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ահմադ Թավաքոլիին, պաշտոնապես հաստատել է քաղաքում տեղի ունեցած բախումների եւ ոստիկանների կողմից արցունքաբեր գազի օգտագործման փաստերը:
Հատկանշական է, որ Իրանի պետական գլխավոր լրատվական գործակալությունը արդեն մի քանի լուր է հրապարակել Բահրեյնում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին, իսկ դեռ ոչ մի լուրով չի անդրադարձել Թեհրանի իրադարձություններին:
Հարկ է նշել, որ Թեհրանում Կանադայի, Ֆրանսիայի ու Իտալիայի դեսպանատները հայտարարել են, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել ցույցերի հավանական վիրավորներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment