Monday, February 14, 2011

«Ցասման օր». նոր կրակոցներ ու բախումներ են արձանագրվել Թեհրանի կենտրոնում

Շրջանառվող լուրերի համաձայն` Թեհրանում ցուցարարների թիվը ակնհայտորեն աճում է: Թեհրանի ոստիկանությունը փորձում է ժողովուրդի հոսքը դեպի «Ազատության» հրապարակ կասեցնել:

Ականատեսների մատուցմամբ, «Էնղելաբ» հրապարակում կրակոցներ են հնչել: Ոստիկանները մի քանի ցուցարարի արդեն ձերբակալել են:

Տեղեկություն է հրապարակվել նաև այն մասին, որ «Ազատության» հրապարակում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ապա ձերբակալել մի մարդու, ով փորձել է տեսագրել ցույցը:

Ականատեսները փոխանցում են, որ Իմամ Հուսեյն, Էնղելաբ, «Ազատության» ու Ֆիրդուսի հրապարակներում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ է օգտագործել:

Նաև տեղեկություն կա այն մասին, որ «Շարիֆ» պետական համալսարանի ուսանողներին հաջողվել է կոտրել ոստիկանների արգելապատնեշը ու շարժվել տեպի «Ազատության» հրապարակ:

Հարկ է նշել, որ Իրանի այլ քաղաքներում, ինչպիսին են Շիրազն ու Սպահանը, նույնպես ցույցեր ու բախումներ են արձանագրվել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ցուցարարները բացականչել են` «Խամենեի, ամաչիր, Մուբարաքից սովորիր», «Բեն Ալիից ու Մուբարաքից հետո հերթը հասավ Խամենեիին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը