Իրանական գործակալությունները փոխանցում են, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր նախագահ է նշանակել Ֆերեյդուն Աբասիին:
52-ամյա Աբասին համարվում է Իրանի լազերային գիտության լավագույն մասնագետներից: 2010-ի դեկտեմբերին մահափորձ կատարվեց Իրանի միջուկային մասնագետներ Աբասիի ու Շահրիարի դեմ, որի արդյունքում Աբասին վիրավորվեց, բայց Շահրիարին զոհվեց:
Հատկանշական է, որ Աբասիի անունն էլ է ներառված ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի դեմ սահմանված 1747 բանաձևի ցուցակում, որը սահմանափակումներ է սահմանել Իրանցի մի շարք դիվանագետների ու փորձագետների դեմ:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին նախագահը Ալի Աքբար Սալեհին էր, որին նախագահ Ահմադինեժադը նշանակեց Իրանի ԱԳ նախարար:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment