Հաղորդված լուրերի համաձայն, Թեհրանի մի քանի շրջաններում արդեն հոծ բազմություն է հավաքվել, և մարդիկ երթով գնում են դեպի Ազատության հրապարակ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Թեհրանի արևմտյան շրջաններում գտնվող Սադեղիե հրապարակում հավաքված հարյուրավոր ցուցարարներ բացականչում են՝ «Մահ Մուբարաքին», «Մահ դիկտատորներին»:
Բախումներ են եղել Թեհրանի հյուսիսային «Վանաք» հրապարակում, երբ ոստիկանները փորձել են փակել ցուցարարների ճանապարհը:
Ոստիկանների հոծ բազմություն է նկատվել նաև «Էնղեկաբ» հրապարակում, որը համարվում է դեպի Ազատության հրապարակ գնացող հիմնական ուղիներից:
Ականատեսների հաղորդմամբ, հիշյալ հրապարակում, ոստիկանների թվով գերազանցում են ցուցարարներին:
Լուսանկարը՝ Սադեղիե հրապարակի ցույցից։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment