Իրանական JARAS լրատվական կայքի հաղորդմամբ, փետրվարի 14-ի առավոտյան իրանական «Մոջահեդին էնղելաբ» ռեֆորմիստական կուսակցության կենտրոնական վարչության անդամ Ալի Բաղերին, կանչվելով Իրանի անվտանգության նախարարություն, երկու ժամ հարցաքննությունից հետո, ձերբակալվել է:
Անվտանգության ծառայությունները նրա հետ մեկնել են Բաղերիի անձնական բնակարան, որտեղ ծառայության գործիչները խուզարկել են բնակարանը և, Բաղերիի մի շարք անձնական իրեր առգրավելով, կրկին նրան վերադարձրել են անվտանգության ծառայությունների կենտրոն:
Ալի Բաղերին Իրանի նախկին նախագահ Խաթամիի պաշտոնավարության տարիներին Իրանի ՆԳ նախարարության քաղաքական բաժնի ղեկավարն է եղել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment