Իրանի մարդու իրավունքների լրատվական գործակալության փոխանցմամբ, փետրվարի 14-ի երեկոյան Թեհրանի Ռուդաքի փողոցում տեղի ունեցած բախումների արդյունքում Իրանի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, որի արդյունքում մեկ ցուցարար զոհվել է, իսկ երկուսը` վիրավորվել:
Կայքի փոխանցմամբ, Թեհրանի ցույցերի առաջին օրվա ավարտին ձերբակալվել է ավելի քան 250 ցուցարար: Կայքը ավելացնում է` ոստիկանության կողմից ցուցարարների դեմ օգտագործած արցունքաբեր գազի պատճառով ցուցարարները այրել են աղբարկղերը` պաշտպանվելու համար արցունքաբեր գազի ազդեցությունից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Էնղելաբ հրապարակից մինչև Ազադի` «Ազատության» հրապարակը ընկած տարածքում ոստիկանությունը անջատել է փողոցային լույսերը և փորձում է մթության մեջ գրոհել ցուցարարների վրա:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment